Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ին ընդառաջ. արցախցի արտադրողների կյանքը կվերածվի դժոխքի. Առավոտ

Քաղաքականություն
etm

Որքան մոտենում է Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համաձայնագրի ստորագրման ժամերը, այնքան առավել մեծանում են մտահոգությունները դրանից բխող վտանգների ու մարտահրավերների շուրջ: Չ նայած, Աստանայում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հայտարարությունից հետո, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները համառորեն հերքում են Հայաստանի և ԼՂՀ միջև մաքսակետ դնելու պարտավորությունը, այնուհանդերձ անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ անդամակցության պայմանագրի նախագծին, որը Մաքսային օրենսգրքի մի քանի դրույթով հստակեցնում է մաքսակետի պահանջը: ՄՄ Մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասն ասում է. «Մաքսային միության միասնական մաքսային սահման են կազմում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները, ինչպես նաև այդ պետություններից դուրս գտնվող արհեստական կղզիները, կառույցները, շինությունները ու այլ օբյեկտները, որոնց նկատմամբ ՄՄ անդամ երկրները ունեն բացառիկ իրավասություններ»: Եթե այս ձևակերպմանը ավելացվում է «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցությունը, միևնույն է, ՄՄ միասնական մաքսային սահմանի մեջ որևէ կերպ չի մտնում ԼՂՀ-ն, քանի որ վերջինս ո՛չ արհեստական կղզի է, ո՛չ շինություն, ո՛չ էլ այլ օբյեկտ, որի նկատմամբ Հայաստանը ունի բացառիկ իրավասություններ:   Ամբողջական հոդվածը՝ այստեղ