Այս տարվա կարգախոսն է. «Ապրել շիզոֆրենիայով»
1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից հոկտեմբերի 10-ը հռչակվեց Հոգեկան առողջության համաշխարհային օր: Օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության, կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների վրա: Ամբողջ աշխարհում այս ոլորտի հիմնախնդիրները գնալով ահագնանում են:ԱՀԿ տվյալներով՝ • 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում • աշխարհի բնակչության 25%-ի մոտ կյանքի ընթացքում լինում է որևիցե հոգեկան խանգարում • ինքնասպանություն կատարողների 60%-ի մոտ առկա է հոգեկան խանգարում • աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է շիզոֆրենիա ախտորոշմամբ և շիզոֆրենիան հաշմանդամություն առաջացնող առաջատար պատճառներից է • շիզոֆրենիայով հիվանդների 50%-ը բուժօգնության մատչելիության խնդիր ունի • զարգացող երկրներում շիզոֆրենիայով հիվանդների 90%-ը բուժում չեն ստանում: Այս տարվա կարգախոսն է. «Ապրել շիզոֆրենիայով»: Հայաստանում հաշվառված է գրեթե 46.000 մարդ, որոնցից մոտավորապես 10.000-ի մոտ առկա են շիզոֆրենիա և շիզոտիպիկ խանգարումներ: 46.000-ից հաշմանդամ է գրեթե 20.000-ը: Հոգեկան խանգարումները, ինչպես և մարմնական հիվանդությունները ենթակա են բուժման: Անթույլատրելի է ծաղրական վերաբերմունքը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ: Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Առողջապահության նախարարություն