Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում. «Շրջանառության հարկի մասին» օրենք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1111

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00 Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակը կազմակերպում է քննարկում ` «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ: Քննարկման բանախոսներն են՝ Միքայել Մելքումյան - ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Ասլանյան - ՓՄՁ միության նախագահ Սեդրակ Ասատրյան - «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության ղեկավար, իրավաբան Հայկ Գևորգյան - «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Քննարկումը կվարի «168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը: Հայաստանում հոկտմեբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքը, ըստ որի առևտրական գործունեություն ծավալող ընկերությունների համար շրջանառության հարկը նվազել է`փոխարենն ավելացնելով ապրանքաշրջանառության հետ կապված թղթաբանությունը։ Այս փոփոխությունն առաջացրել է հազարավոր առևտրկանների դժգոհությունը. նրանք բողոքի ցույցեր են անցկացնում հանրապետության տարբեր քաղաքներում՝ սպառնալով դադարեցնել ձեռնարկատիրական գործունեությունը։ Միջոցառումն իրականացվում է IWPR-ի`Հարավային Կովկասում ներուժի հզորացմանը, բաժանարար գծերի վերացմանը եւ լարվածության նվազեցմանն ուղղված նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: