ԵՏՄ անդամակցության պայմանագրի կնքումը կհետաձգվի՞ (տեսանյութ)
ԵՏՄ անդամակցության դեպքում, ցանկացած բիզնես կունենա առաստաղ: Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված բանավեճին, կարծիք հայտնեց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով միության կազմում սահմանված քվոտաներին. «Վաղը եթե որեւէ հիմնարկ ուզենա լրացուցիչ ապրանքատեսակներ բերի, էլի պետք է դիմենք, էլի պետք է բանավիճենք», ասում է նա: Այսպիսով, ըստ Հովհաննես Իգիթյանի՝ վերդառնում ենք խորհրդային թերզարգացած շուկա: Միաժամանակ նա առավել մտահոգիչ է համարում ՀՀ-ԼՂՀ մաքսակետի տեղադրումը։ «ի վերջո պարզ չէ` վաղն ինչ է փոխվելու` գրգռված Ալիեւը տեղում կա ու Ադրբեջանի նախագահն է, Նազարբաեւը կա, եւ կարող է նորից այդ հարցը բարձրացվի: Արդյոք այդ հարցը լուծված է, թե ոչ, պարզ չի երեւում» նշում է միջազգային փորձագետը: Ըստ տնտեսագետ Զոյա Թադեւոսյանի` ՀՀ-ն տնտեսական ոչ շահ ունի, ոչ էլ ընդհանուր սամաններ ԵՏՄ-ի հետ: Արդյունք ում հայտնվել ենք պատի առջեւ. «Այդ պատի առկայությունը թույլ չի տա մեզ գանք ու անցնենք ճանապարհը, քանի որ միակ ճանապարհը դա է, որ պետք է անցնենք, եկել ենք, հասել ենք, պատի ենք հանդիպել: հիմա այդ պատի միջով ոնց անցնենք, որ միություն ստեղծենք», նկատում է տնտեսագետը: Այսօրվա բանավեճն առանց միմյանց վիրավորելու եւ լեզվակռվի չանցավ: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանին հունից հանեց բանավեճի մասնակիցների մի քանի դիտարկումներ՝ ԼՂՀ վերաբերյալ. «Ուժեղ, խելոք մարդիկ են այստեղ խոսացողները, էլ ինչ խոսես էստեղ: պատկերացրա` ինչեր է խոսում. այն, ինչ որ ՌԴ-ն պետք է անի, այն, ինչ Ադրբեջանը պետք է անի: բա սենց հայ է լինում, սենց հայ մարդ է լինում»: Կրքերը հանդարտվելուց հետո, բանավեճի մասնակիցների մեծ մասը միեւնույն եզրահանգմանը եկան` հոկտեմբերի 10-ին, Մինսկում, ՀՀ-ի հետ, ԵՏՄ անդամակցության պայմանագրի կնքումը կհետաձգվի: