Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Հ. Գրիգորյանը երրորդ հաղթանակը տարավ

Սպորտ
sport-chess-junior1

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը կրկին աշխարհի երիտասարդների առաջնության առաջատարներից մեկն է: Այսօր կայացած 4-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով հաղթեց հնդիկ միջազգային վարպետ Արավինչ Չիտամբարանին: Կարեն Հ. Գրիգորյանը վաստակեց 3,5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատարներին: Մինչեւ 20 տարեկան շախմատիստուհիների աշխարհի առաջնությանը մասնակցող մեր միակ ներկայացուցիչ Մարիա Գեւորգյանը, ավաղ, չկարողացավ ավելացնել միավորների քանակը: Չորրորդ տուրի պարտիայում նա տանուլ տվեց հնդկուհի գրոսմայստեր Սարասադատ Խադեմալշարիին: Մարիա Գեւորգյանը մնաց 2,5 միավորով եւ այժմ տեղ է զբաղեցնում երկրորդ տասնյակում: