«ԵՏՄ անդամակցություն անվտանգության ապահովում, թե՞ տնտեսության հետընթաց» (տեսանյութ)
Հոկտեմբեր 9-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ, «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ` «ԵՏՄ անդամակցություն անվտանգության ապահովում, թե՞ տնտեսության հետընթաց» թեմայով: Բանավեճին մասնակցելու են ՝ Զոյա Թադևոսյան- ՀՊՏՀ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյան- ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Վարդան Բոստանջյան –Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ղարիբ Հարությունյան- «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի նախագահ տնտեսագիտության թեկնածու Հովհաննես Իգիթյան- ԱԺ արտաքին հարբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Աշոտ Եղիազարյան- տնտեսագետ, փորձագետ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բավնավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: