Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարությունը գործին չեն կցել. ՀՔԾ

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից ստացել է քրեական գործով մեղադրյալ Արմեն Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Ա.-ն, գրավոր նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվելուց հետո ինքը ոստիկանության աշխատակիցներին գրավոր հայտարարություններ է արել հանցագործության դեպքի վայրում իր գտնվելու պատճառների, հանգամանքների մասին, սակայն այդ դատավարական գործողության մասին կազմված արձանագրությունը քրեական գործի նյութերին չի կցվել: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ