Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Air Armenia»-ն ժամանակավորապես դադարեցրել է Ֆրանկֆուրտի չվերթները

Հասարակություն
առմենիա

«Air Armenia» ավիաընկերությունը հայտնում է, որ սահմանված կարգով ըստ չվացուցակի իրականանում են ընկերության կողմից հայտարարված բոլոր չվերթները: Չվացուցակի համաձայն՝ «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն և եվրոպական երկրներ: Ավիաընկերության երկու օդանավերի պլանային տեխնիկական սպասարկման խնդիրներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել են դեպի Ֆրանկֆուրտ իրականացվող չվերթները: Համաձայն չվացուցակի՝ շարունակվում են դեպի Փարիզ և Աթենք կատարվող թռիչքները:   «Air Armenia» ավիաընկերություն