Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Սերբիա խաղի մրցավարները հայտնի են

Սպորտ
sport-hajastan-serbia-mrcavar

Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան - Սերբիա խաղը կսպասարկի նորվեգական մրցավարական անձնակազմը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Գլխավոր մրցավար է նշանակվել Տոմ Հարալդ Հագենը, որը ՖԻՖԱ-ի մրցավար է 2009-ից: Այս տարի 36-ամյա խաղավարը 4 միջազգային խաղ է սպասարկել, որոնցում դեղին քարտով զգուշացրել է 13 ֆուտբոլիստի: Տոմ Հարալդ Հագենին կօգնեն Դագ Ռոգեր Նեբենը եւ Յան Էրիկ Էնգանը: Չորրորդ պաշտոնյան է Մագնուս Լունդբերգը: Հիշեցնենք, որ Հայաստան – Սերբիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին եւ կսկսվի ժամը 20:00-ին: