Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը հաջող է մեկնարկել

Սպորտ
sport-chess-sarksyan

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող է մեկնարկել Մեն կղզում անցկացվող միջազգային մրցաշարում: Երեք տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 2,5 միավոր եւ բաժանում է 2-13-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը միակ մասնակիցն է, որ երեք հաղթանակ ունի: Այսօր կայանալիք 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կմրցի Ֆրանսիան ներկայացնող Անատոլի Վայսերի հետ: