Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար հարցազրույց է տալիս Վահե Գրիգորյանը. aravot.am

Քաղաքականություն
MIED_qnnutyun

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանի Մխիթար Գոշի անվան գրադարանում շուրջ 15 րոպե ուշացումով շարունակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Նշենք, որ երեկ հարցազրույցին չէր ներկայացել թեկնածուներից ՀՀ դատախազությունը ներկայացնող Հակոբ Ղարախանյանը: Հանձնաժողովի աշխատակազմից զանգահարել էին պարոն Ղարախանյանին՝ պարզելու՝ նա ներկայանալու՞ է քննության, թե՝ ոչ: Սակայն նա պատասխանել է, որ հրաժարվում է մասնակցել հարցազրույցի փուլին: «Իրավունքի Եվրոպա» կազմակերպությունը մի շարք խախտումներ և հովանավորչության դրսևորումներ էր արձանագրել. մասնավորապես, որ ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնի հավակնորդներ Արմեն Հարությունյանը, Նորա Կարապետյանը, Արայիկ Մելքումյանը փաստաթղթերը ներկայացրել են ժամկետից ուշ, բայց դրանք ընդունվել են: Այս հարցին անդրադարձավ ՍԴ նախագահ, ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի անդամ Գագիկ Հարությունյանը. «Այդ հարցերին կանդրադառնանք արդյունքների ամփոփումից առաջ, կքննարկենք, թե ինչ իրավիճակ է եղել, հանգամանքները, այնուհետև կանցնենք արդյունքների ամփոփմանը»: Այս պահին հարցազրույցի փուլն է անցնում փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի անդամ էր, սակայն նախքան մրցույթին դիմելը դադարեցրել է իր անդամությունը: Aravot.am-ի հարցերին պարոն Գրիգորյանը խուսափեց պատասխանել՝ նշելով, որ չի ցանկանում մրցույթի գործընթացին որևէ կերպ գնահատական տալ, քանի որ ինքն այդ գործընթացի մեջ է: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում