Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է կատարվում UWC Դիլիջան քոլեջում (տեսանյութ)

Հասարակություն
image

Նախքան UWC Դիլիջան քոլեջի տարածք մտնելը հարկավոր է անձնագիր՝անցակետն անցնելու համար ու նախօրոք պայմանավորվածություն։ Սա արվում է ուսանողների անվտանգությունն ապահովելու համար։ Դիլիջանի այս քոլեջում այժմ սովորում է 96 ուսանող 55 երկրից։ Աշակերտներից տասը Հայաստանից են, իսկ մնացածը՝ այլ երկրներից։ Դասավանդող ուսուցիչների թիվը հասնում է 20–ի, նրանցից 4-ը հայեր  են։ Դպրոցում իրականացվում է միջազգային բակալավրիատ ուսուցում։ Տարեկան վարձն այստեղ կազմում է 35 հազար դոլար։ Ֆինանսական այլ հարցերի մասին դպրոցի հիմնադիր տնօրեն Ջոն Փադըֆութը մեզ հետ զրույցում հրաժարվեց խոսել, սակայն նշեց, որ բոլորի համար գործում են մեծ զեղչեր, եւ գրեթե բոլորը վճարում են ընդամենը 10 տոկոսը։ Դասերն անցկացվում են անգլերեն։ Բացի  հիմնական դասերից, նախատեսված են նաեւ հայերեն դասաժամեր։ Մեր այցի ժամանակ ուսանողներից ոմանք դասերն ավարտել էին եւ իրենց գործնական սենյակներում շարունակում էին պարապել։ Պրինցեսան, ով Աֆրիկայից Հայաստան է եկել՝սովորելու այս դպրոցում, ասում է, որ մեծ ուրախությամբ է եկել։ Սա նրա 2-րդ դպրոցն է։ Ավարտելուց հետո մտադիր է ուսումը շարունակել հայտնի համալսարաններից մեկում։ Իսկ Մասիսից Ալինան, ով եւս այս քոլեջում է սովորում, նշում է. «Այս դպրոցում երազանքներդ կատարվում են։ Քեզնից պահանջվում է միայն լավ սովորելը, ու դու հնարավորություն կունենաս սովորել, օրինակ՝Օքսֆորդում։ Այստեղ մենք ոչ միայն տարբեր առարկաներ ենք անցնում, այլեւ ունենք խմբակներ, որտեղ փորձում ենք մշակել ծրագրեր մարդկանց եւ հատկապես դիլիջանցիներին օգնելու համար։ Օրինակ՝ծրագիր ունենք Դիլիջանում բացելու վերամշակման կետեր»։ Ուսանողները ապրում են դպրոցին կից հանրակացարաններում։ Մի քանի հոգով ապրում են մեկ սենյակում։ Դպրոցի փոխտնօրենի խոսքով, ուսանողների միասին ապրելը եւս արդյունավետ է եւ, որ շփումն այդպիսով ավելի է մեծանում։ Քոլեջի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 11-ին։