Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Սանոյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Սպորտ
ymbish

ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում ընթացող բանակային ըմբիշների աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանի պատվիրակները նվաճեցին մեկ մեդալ: Ազատ ոճի ըմբիշ Նարեկ Սանոյանը 65 կգ քաշայինների մրցաշարում հաղթահարելով նախնական արգելքները, մտավ եզրափակիչ: Ավաղ, մեր մարզիկը վճռորոշ մրցամարտում 6:8 հաշվով պարտվեց ուկրաինացի Եվգենի Խավիլովին եւ զբաղեցրեց երկրորդ տեղը: 61 կգ քաշային կարգում հանդես եկած արմավիրցի Արտակ Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչում չափազանց լարված պայքարում զիջեց գերմանացի Մարսել Էվալդին եւ դուրս մնաց պայքարից: