Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հոկտեմբերի 10-ին՝ դավայ- դասվիդանյա» (տեսանյութ)

Քաղաքականություն
0a2779ff32a27bed242c95c558c98126

«Հոկտեմբերի 10- ին գնալու ենք, ասենք, վեր կացեք, դավայ- դասվիդանյա»,- Արարատում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի բոլոր շրջանները հավաքվելու են եւ գալու են Ազատության հրապարակ՝ արժանապատվության վերահաստատման համար։ Դրանից հետո քաղաքացիները վանկարկեցին «Հաղթանակ, հաղթանակ»։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հավաքվածներից հետաքրքրվեց, թե կողմ են բարեփոխումներին, որ կավարտվի ամբողջական իշխանափոխությամբ։ Հավաքվածները վանկարկեցին «Այո»։ Նա անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ նշելով, որ գործող իշխանությունները մինչև կեսօր սերն են խոստովանում Արեւմուտքին, կեսօրից հետո՝ Ռուսաստանին։ Պարոն Հակոբյանը կարծում է, որ ոչինչ էլ չի ստացվելու։ անդրադառնալով եռյակի միավորմանը՝ նա նշեց, որ քաղաքական ուժերը իմաստուն գտնվեցին՝ հասկանալով, որ միայնակ չեն կարող պայքարել իշխանությունների դեմ։