Air Armenia-ը մնացել է մեկ ինքնաթիռի հույսին. PanARMENIAN.Net
Air Armenia-ի չվացուցակում որոշակի փոփոխություններ են կատարվել, որոշ չվերթներ հանվել են, վերադարձվում են արդեն վաճառված տոմսերի գումարները: Պատճառն օդանավների սակավությունն է. այս պահին ավիաընկերությունն ունի ընդամենը 1 սարքին ինքնաթիռ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը նշեց, որ օդանավերից մեկը պլանային վերանորոգման է կանգնել, իսկ մյուսը` չնախատեսված: «Մասնավորապես, հանվել է թռիչքը դեպի Ֆրանկֆուրտ, Ռուսաստանի որոշ ուղղություններով թռիչքները միացվում են իրար: Չվացուցակից շեղումներ ունենք»,- ասաց նա` վստահեցնելով, որ խնդիրը զուտ տեխնիկական է ու ժամանակավոր: Անդրադառնալով ընկերության սնանկացման ու հսկայական պարտքերի մասին լուրերին (այդ թվում` օդաչուների աշխատավարձի տեսքով), Air Armenia-ի ներկայացուցիչը նշեց, որ դրանք չափազանցված են. ընկերության պարտքերը ընթացիկ են, իսկ իրենց տնօրինած շրջանառու միջոցները լիովին բավարար պարտավորությունները ժամանակին հոգալու համար. Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում