Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերբիան ներկայացրել է ԼՂ հարցում իր դիրքորոշումը

Քաղաքականություն
untitled

Հայաստանի արտգործնախարարի այցը Սերբիա ավարտվել է, եւ նա վերադարձել է Երևան։Բելգրադում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը։ Սերբիայի Նախագահը նշել է, որ սերբ և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Բելգրադը քայլեր է ձեռնարկելու՝ ամրապնդելու հայ-սերբական հարաբերությունները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Նախագահ Նիկոլիչին փոխանցել է Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները և վստահություն հայտնել որ Սերբիայի ղեկավարի առաջիկա այցելությունը Երևան նոր խթան կհանդիսանա՝ երկու երկրների համագործակության ընդլայնման և խորացման համար։ Ավելի ուշ Սերբիայի կառավարության ընդունելությունների տանը կայացել են Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի բանակցությունները։ Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները` երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ։ Նախարար Դաչիչը տեղեկացրել է Երևանում Սերբիայի դեսպանություն հիմնելու մտադրության մասին, ինչին ի պատասխան՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կփոխադարձի այդ քայլին։ 2015թ. ԵԱՀԿ-ում Սերբիայի գալիք նախագահության համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին կազմակերպության օրակարգային խնդիրների շուրջ: Զրուցակիցները անդրադարձել  տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցերի: Նախարար Դաչիչը ներկայացրել է բալկանյան տարածաշրջանի խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ Սերբիայի մոտեցումները։ Նալբանդյանը սերբ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Նախարար Դաչիչը վերահաստատել է Սերբիայի սկզբունքային դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի աջակցության և նրանց կողմից առաջարկված սկզբունքների և տարրերի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը սատարելու վերաբերյալ։ Հանդիպումից հետո Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Սերբիայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միրյանա Միլոսլավլյեցիչը ստորագրեցին ՀՀ ԱԳՆ Դիվագիտական դպրոցի և Սերբիայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հուշագիր։