Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն տուգանեց «Ուլիսին» եւ «Փյունիկին»

Սպորտ
sport-hff-tuganq

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Երեւանի «Ուլիսի» ֆուտբոլային ակումբին տուգանել է 10 հազար դրամով` «Բանանցի» հետ գավաթային խաղում մարզադաշտի («Նաիրի») լուսատախտակը չաշխատեցնելու համար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Ուլիս» ակումբը եւս 10 հազար դրամ տուգանք կվճարի` «Հանքափոր-99» - «Շենգավիթ-99» խաղում վերջինիս ֆուտբոլիստ Ալբերտ Կարապետյանի հեռացվելու համար (հայհոյել է մրցակցին): Կարգապահական կոմիտեն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել է 6000 դրամ` «Փյունիկ-3-02» թիմի կազմում չհայտավորված ֆուտբոլիստներ խաղացնելու համար: