Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցի ցուցարարները չէին կողմնորոշվում՝ որ պատկան մարմնի դուռը թակեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մարզեր
gyumri1

«Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքողները Գյումրու Վարդանանց հրապարակում չէին կողմնորոշվում պատկան ատյաններից որ մեկի դուռը գնալ: Մի մասը ցանկանում էր ուղևորվել Գյումրու քաղաքապետարան, մի մասը՝ մարզպետարան, մյուս մասն էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գյումրի 2 տարածքային կազմակերպության գրասենյակ: Հենց այդպես էլ արեցին և հոծ բազմությունը ուղղություն բռնեց դեպի գրասենյակ: ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը տեղում չէր, սակայն խոստացավ որոշ ժամանակից ներկայանալ ու լսել առևտրականներին: Իսկ մինչ այդ որոշվեց շարժվել դեպի մարզպետարան: Մինչ պաշտոնյան բանակցություններ էր վարում, բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում էին փակել փողոցը: Ստեղծված իրավիճակը փրկեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա ևս մասնակիցներին խնդրեց կազմել մոտ 2 տասնյակի հասնող խումբ և բարձրանալ իր աշխատասենյակ: Ի վերջո հաջողվեց համոզել ցուցարարներին և նրանց մի մասը ընդունելության արժանացավ մարզպետի աշխատասենյակում: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում