A
A
Գյումրու առևտրականները ամոթ է, ամոթ է վանկարկումով գնում են ՀՀԿ գրասենյակ (տեսանյութ)
Գյումրու առևտրականները շարունակում են գործադուլը։ Այսօր վաղ առավոտից նրանք փակել են Շահումյան փողոցը և գործող խանութների կողքով անցնելիս վանկարկել են «ամոթ է, ամոթ է»։ Նրանք կոչ են արել իրենց միանալ։ Ցուցարարներն այս պահին շարժվում են դեպի ՀՀԿ Գյումրու գրասենյակ։ Հիշեցնենք, նրանք բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից։ Մանրամասները` «Ցայգ» ՀԸ տեսանյութում