Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր պատանի սամբիստները կմեկնեն Սեուլ

Սպորտ
sport-sambo

Հոկտեմբերի 8-12-ը Հարավային Կորեայում կայանալիք սամբոյի աշխարհի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների առաջնությանը Հայաստանից կմասնակցի 10 մարզիկ-մարզուհի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Սեուլում աշխարհի չեմպիոնության համար կպայքարեն Լենդրուշ Զատիկյանը (48 կգ քաշային կարգ), Գրիգոր Մխիթարյանը (52կգ), Դավիթ Խաչատրյանը (52կգ), Էռնեստ Հայրապետյանը (60կգ), Սերգեյ Կարապետյանը (68կգ), Նաիրի Կարապետյանը (81կգ), Դավիթ Նալբանդյանը (82կգ), Գրիգոր Սահակյանը (87կգ), Սեյրան Սահակյանը (90կգ) եւ Դիանա Հովհաննիսյանը (48կգ): Հարավային Կորեա կմեկնեն մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, ինչպես նաեւ միջազգային մրցավար Էդուարդ Ասլանյանը: Ի դեպ, Գրիգոր Մխիթարյանն ու Սեյրան Սահակյանն այժմ ծառայում են հայոց բանակում, սակայն մեր ՊՆ ղեկավարությունը ընդառաջել է ֆեդերացիային եւ թույլ տվել նրանց մասնակցել առաջնությանը: