Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմել են վարչապետին՝ հանրաքվեի պահանջով

Քաղաքականություն
182934

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ն նամակներ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին` պահանջելով հանրաքվեի դնել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը: Դիմումի հիմքում դրված են ՀՀ Սահմաանդրության 2-րդ հոդվածը, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասն ու 8.1 հոդվածի 1-ին և 3-րդ մասերը: Համաձայն այս դրույքների՝ կառավարությունը կարող է նախաձեռնել հանրաքվե` Պետական կարևորագույն հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտման համար: Բացի այդ, թվով 15 դիմումներ ուղարկվել է Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարներին և այլ պատգամավորներին` հանրաքվեյի նախաձեռնությանը միանալու խնդրանքով: