A
A
Զարուհի Փոստանջյանի արածը՝ հանցագործությո՞ւն (տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներ Թեւան Պողոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Ռուբիկ Հակոբյանի կողմից ներկայացված «ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը այսօր քննարկվում էր ԱԺ-ում։ Քննարկման ժամանակ մի քանի ՀՀԿ- ական պատգամավորներ ԱԺ կանոնակարգը խախտելու մեջ մեղադրեցին հենց հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանին։ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը վստահ է՝ Զարուհի Փոստանջյանի արածը հանցագործություն է, նա նկատի ունի այն դեպքը, երբ «Ժառանգության» պատգամավորը հավաքել էր դահլիճի քվեարկության քարտերը։ Իսկ թե ինչ խորհուրդ տվեց նրան Զարուհի Փոստանջյանը՝ դիտեք տեսանյութում։