Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը բարեգործությամբ չի զբաղվում (տեսանյութ)

Քաղաքականություն
Anushik1

«Ծիրանենի» ցեղասպանության հիմնադրամի տնօրեն Լուիզա Հովհաննիսյանին 2 միլիոն դրամ է հարկավոր Մեծ Եղեռնի մասին օտարալեզու տեղեկատվական գրքույկներ պատրաստելու և թուրքալեզու հասարակություններում տարածելու համար։ «2 տարի առաջ ստեղծված մեր հիմնադրամի նպատակն է զբաղվել ցեղասպանության արդյունավետ քարոզչությամբ, մենք բազմաթիվ նյութեր ենք հավաքել և հիմնականում օգտվել ենք օտար հեղինակներից, դեսպանների , կոնսուլների հուշերից, որպեսզի չասեն, թե հայերն են հորինել։ Ցանկանում ենք 4-5 միլիոն գրքույկ պատրաստել»,-մեկնաբանեց նա։ Տիկին Հովհաննիսյանը աջակցության համար դիմել է ԱԺ պատգամավորներին, վարչապետին, բարերարներին, բանկի կառավարիչներին և անգամ նախագահին, բայց ոչ մի օգնություն. «Բոլորը ողջունում են մեր գաղափարը, բայց մերժում են՝ պատճառաբանելով, թե ֆոնդ չունեն, բայց ամենազավեշտալին նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի իրավաբանի մեկնաբանությունն էր՝ «մենք բարեգործությամբ չենք զբաղվում»։ «Ծիրանենի» հիմնադրամի տնօրենը չի ընկճվում։ Նա վստահեցնում է, որ աջակցության դեպքում գրքույկները կհրապարակվեն անգամ Մեծ Եղեռնի 100 ամյակից հետո։