Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել

Քաղաքականություն
Seyran-Ohanyan

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է հարավարեւմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էին պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈՒ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը եւ այլք: Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական եւ ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետեւել դիրքերի մարտավարական բնագծի եւ ամրաշինական կառույցների բարելավման աշխատանքներին, բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծում տիրող իրավիճակը: Բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը հավաստիացրել է, որ մարտական հենակետերում աշխատանքներն ընթանում են ինժեներական կահավորման կատարելագործման պլանինհամապատասխան:   Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաեւ դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը, զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:   Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում էին նաեւ առաջնագծում ծառայություն իրականացնող սպաների ու զինվորների ճաշացանկը, նրանց հատկացվող սննդի որակը, տեսականին, սահմանված չափաբաժինները եւ սննդամթերքի պահպանման պայմանները:   Մարտական հենակետեր կատարած շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը զորամիավորման հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ` ընթացող աշխատանքներն ըստ սահմանված   ժամանակացույցի եւ առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: