Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ գործարարը «գցել» է չեխերին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
eb25c5f7cd3c620e397c148916584352

Հայկական պատվիրակությունը այսօր է վերադարձել Չեխիայի հանրապետությունից եւ ԱԺ-ում այսօր կիսվեց իր տպավորություններով: Պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Չեխիայում էին գտնվում Սենատի փոխնախագահի հրավերով: Նա կարեւորեց հատկապես այն հանգամանքը, որ ՀՀ-ի սահմաններից դուրս պատվիրակության անդամները, անկախ իրենց կուսակցության պատկանելիությունից, հանդես եկան ՀՀ պետական շահերից: Պարոն Շարմազանովը հայտարարեց, որ ձեռք են բերել փոխադարձ համաձայնություն՝ մինչեւ եկող տարվա ապրիլ Չեխիայի Սենատում կքննարկվի Հայոց ցեղասպանության դատապարտման հարցն ու տեղի կունենա Հայոց Ցեղասպանության ցուցանմուշների ցուցադրում: ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի գնահատմամբ՝ սա խորհրդարանական դիվանագիտության աննախադեպ ձեռքբերում էր: Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Չեխիայի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետեւում է ՀՀ-ի ԵՏՄ անդամակցության պարագայում համագործակցության շարունակում, ներդրումային քաղաքականության ընդլայնում: Ի դեպ, պարզվում է, ՀՀ-ում գործունեություն ծավալող հայ գործարարներից մեկն ուղղակի «գցել» է չեխերին՝ նախատեսված 15 հազար եվրո փոխանցումը չի կատարել, որի արդյունքում չեխերը հիասթափվել են ու այլեւս չեն ցանանում ՀՀ-ում երբեւէ ներդրում անել: Գործարարը զբաղվում էր ապակիների արտադրությամբ: Թե ով էր նա ու արդյոք նա կապ ունի՞ քաղաքական որեւէ ուժի հետ, Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ նման բան չկա, այդ գործարարը սովորական մարդ է, որի անունը չի հիշում. «Իմ գլխում հիմա ավելի կարեւոր անուններ են»: Արծվիկ Մինասյանի հավաստիացմամբ՝ իրենց հանդիպումների արդյունքում հայերի ու ՀՀ-ի նկատմամբ այդ վերաբերմունքը լիովին փոխվեց, եւ չեխերը պատրաստ են կրկին ակտիվ համագործակցություն սկսել հայկական տնտեսության մեջ։