Դու կարող ես օգնել սեպտեմբերի 28-ին. մարդասիրական օգնության հավաքագրում (տեսանյութ)
Օգնիր եզդիներին” հասարակական նախաձեռնությունը սեպտեմբերի 28-ին, Շահումյան հրապարակի դիմացի այգում կազմակերպում է մարդասիրական օգնության հավաքագրում Իրաքի հյուսիսում բռնությունների արդյունքում փախստական դարձած և այժմ ճամբարներում ապաստանած եզդի ժողովրդի համար: Հավաքագրումը տեղի կունենա ժամը 11:00-16:00 ընկած ժամանակահատվածում: Սեպտեմբերի 28-ին, Շահումյանի հրապարակի դիմաց գտնվող այգում Օգնության համար անհրաժեշտ պարագաների ցուցակն է. - Սնունդ (յուղ, շաքարավազ, բրինձ, ալյուր, մակարոն) - Մանկական կեր - Մանկական հիգիենայի պարագաներ - Հագուստ - Կոշիկ (սպորտային, հարմարավետ) - Ծածկոցներ - Դեղորայք (առաջին բուժօգնության, հակաբիոտիկներ, շաքարախտով հիվանդների դեղեր և այլն) Կարող եք նվիրաբերել նաև գումար, որով սակայն նունպես գնվելու են վերոհիշյալ ցուցակի պարագաները և ապրանքի տեսքով ուղարկվեն: Նախաձեռնության էջը ֆեյսբուքում https://www.facebook.com/helpyezidis1 Հարգանքով, "Օգնիր եզդիներին" նախաձեռնության թիմ Հեռ: 077453030