Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ ազատազրկվածները դադարեցրին հացադուլը

Հասարակություն
d0c6c4f35f33a18c6db2cfe5cfb5fcc2

Իրենց գործերի վերանայման պահանջով ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են 4 օր առաջ սկսած իրենց հացադուլը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը, մոտ մեկ ժամ առաջ նրանք հացադուլից դուրս գալու դիմումներ են ներկայացրել։ Եւ ցմահ ազատազրկման դատապարտվածներից որեւէ մեկը չի գտնվում հացադուլի մեջ։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն տարածել էր հացադուլ սկսած 40 ցմահ դատապարտյալների նամակը՝  Սերժ Սարգսյանին։