Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ում Էրդողանի ելույթի ժամանակ պատվիրակները լքել են նիստերի դահլիճը

Քաղաքականություն
erdoxan

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթով: Թուրքական մի շարք լրատվամիջոցներ (Cumhuriyet, Haberler, Sondakika) ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Էրդողանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճը գրեթե դատարկ է եղել: «Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ, դահլիճում նստելու տեղ չկար»,- գրում է «Cumhuriyet» լրատվականը: Էրդողանի ելույթի և կիսադատարկ դահլիճի թեման քննարկամն առարկա է դարձել սոցցանցերում: Բազմաթիվ թուրք օգտատերեր հրապարակել են դահլիճի նկարները, որոնք ցույց են տալիս դահլիճի դատարկությունն Էրդողանի ելույթի ժամանակ։ ermenihaber.am