Սուրիկ Խաչատրյանը՝ մարզպետ
Կառավարության այսօրվա նիստում Սուրիկ Խաչատրյանը վերստին նշանակվեց Սյունիքի մարզպետ: Այդ հարցն ընդգրկած էր կառավարության նիստի օրակարգում։ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ---------------------------------------------------------------------------------------- Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Սուրիկ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ: Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանը հիմա դեռ զբաղված է. չի պատասխանում. նրա հեռախոսազանգին պատասխանում է մեկը, ով ներկայանում է Արագած անունով, ու ասում, թե չգիտի՝ նշանակման մասին։