«Արա, մեկդ չկա՞ իջնի ներքև».կառավարության մոտ կրքերը թեժանում են.Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)
Շրջանառության հարկի դեմ բողոքող փոքր բիզնեսի մի քանի հարյուր ներկայացուցիչներ հավաքվել են Կառավարության շենքի մոտ: Նրանք «ամոթ-ամոթ» և «Հովիկ, իջի» վանկարկումներով պահանջում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ներկաների համբերությունը մերթընդմերթ լցվում է: Բողոքող քաղաքացիներից մեկը բարձրաձայն սպառնաց. «Արա մեկդ չկա՞ իջնի ներքև, հոմ մենք էշ չենք ստեղ կանգնած, եթե չեք իջնելու, մենք կմտնենք հինգ հոգու կհանենք, լեշը կփռենք»:
Մի քաղաքացի, որը ներկայացավ որպես Փոքր ձեռներեցների միության նախագահ, հավաքվածներին կոչ արեց դադարեցնել ակցիան եւ սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում անցկացնել հանրահավաք։ Հավաքվածները չհամաձայնեցին եւ հորդորեցին այդ մարդուն հեռանալ տարածքից։
Հիշեցնենք, նրանք բողոքում են հարկային ոլորտի բարեփոխումներից, ըստ որոնց՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքը հոկտեմբերի մեկից պարտադրելու է յուրաքանչյուր ապրանքի համար փաստաթուղթ ներկայացնել։
Ուղիղ հեռարձակման ազդանշանը՝ Սիվիլնեթի