Տիգրան Սարգսյանի չարաշահումների մասին փաստեր չկա՞ն (տեսանյութ)
Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովն ավելի շատ շոուի մակարդակով էր՝ կարծում է ԱՄՆ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը. Սփյուռքում չկա մի ընդհանուր կառույց, որի շուրջ համախմբվի սփյուռքահայությունը. այդ իսկ պատճառով պարոն Սասունյանը Հայաստան- Սփյուռք համաժողովի ժամանակ առաջարկել է ստեղծել Սփյուռքում միասնական կառույց, որը կարտահայտի սփյուռքի միասնական դիրքորոշումը։ «Ա1+»-ի խնդրանքով անդրադառնալով Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու փաստին, Հարութ Սասունյանը նշեց, որ անհրաժեշտ է համարում պարզապես հետեւելու Տիգրան Սարգսյանի գործունեությանը, քանի դեռ փաստեր չկան նրա կողմից կատարված չարաշահումների, նա ոչինչ չի կարող ասել։ Սասունյանն իր խոսքի ավարտին նշեց նաեւ, որ որևէ կապ չի տեսնում Արամ Ա կաթողիկոսի առաջարկի և օրեր անց Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցման միջև։