Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ արեւմուտքը, ոչ ՌԴ-ն չեն կարող փոխարինել Իրանին. արդյո՞ք ՀՀ-ն զոհաբերություն չի անի

Քաղաքականություն
arm-iran-flag

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո հայ- իրանական հարաբերություններում ոչինչ չի փոխվի դեպի վատը. կարծում է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժնի գիտաշխատող Մհեր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքը չի կարող առաջարկել մի ծրագիր, որը կփոխարինի Հայաստան- Իրան հարաբերություններին: «Մնում է հուսալ, որ Հայաստանը ինչ-որ բաներ չի զոհաբերի հանուն ԵՏՄ-ի: Ռուսաստանը ավելի լավ տարբերակներ է առաջարկում, սակայն Հայաստանը սահմաններ ունի միայն Իրանի հետ»,- ասում է նա։ Ըստ իրանագետի՝ Լարսի անցակետը օրումեջ փակ է, իսկ հայ-իրանական սահմանը միշտ բաց է: Անդրադառնալով հայ- իրականական հարաբերություններին՝ Մհեր Բաղդասարյանը նշեց, որ հարաբերությունները լավ ֆոնի վրա են, եւ մենք միշտ գազ ենք ստանում Իրանից, իսկ նրանց տալիս էլեկտրաէներգիա: Ի դեպ, դեռ պարզ չէ, թե երբ Իրանի նախագահը կգա Հայաստան։