Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվել է օրերս Նոր Արեշում սպանություն կատարողի ինքնությունը.հայտարարվել է հետախուզում (տեսանյութ)

Հասարակություն
14111989518814

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Մկոյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Նոր-Արեշի 9-րդ և 42-րդ փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենով կրակոցներ էր արձակել Ա. Մկոյանի ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «410» գրառմամբ 8 կրակված պարկուճ: Ժամը 18.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Ա. Մկոյանը գիտակցության չգալով մահացել է: Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի և Էրեբունու քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1976 թ. ծնված Համլետ Քոսյանը՝ իր անվամբ հաշվառված «Սայգա 410» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանով: Ձեռնարկվում են միջոցառումներ Համլետ Քոսյանին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: