Կարգապահական տույժեր, ընդհուպ՝ ծառայությունից ազատում
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հրամանով, սեպտեմբերի 17-ին քրեակատարողական մի խումբ ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես, քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի առաջատար մասնագետ Ս. Օ-ի նկատմամբ կիրառվել է «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈՒՄ» կարգապահական տույժը, նույն բաժնի պետ Զ. Ա.-ի նկատմամբ կիրառվել է «ՊԱՇՏՈՆԻ ԻՋԵՑՈՒՄ» կարգապահական տույժը: «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈՒՄ» կարգապահական տույժ է կիրառվել նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետներ Մ. Մ.-ի և Ռ. Ղ.-ի նկատմամբ: Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել է «ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ» կարգապահական տույժը: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին