Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տավուշցիները փակել են միջպետական ճանապարհը. epress.am

Հասարակություն
e1dbe44f9a6099ecf796df1ed5294ab8

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Հաղարծին, Թեղուտ, Գոշ համայնքների մոտ 1000 բնակիչներ փակել են միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին, որպեսզի իրենց թույլ տան մտնել Դիլիջան Ազգային պարկ և ծառահատում անել՝ ձմեռվա համար վառելափայտ ունենալու համար: Այս մասին Epress.am-ին ասել է Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանը: Նրա խոսքով՝ նախորդ տարիներին այս համայնքերի բոլոր տներն անտառից բերված փայտն են վառել: «Հիմա գազը թանկացրել են, փայտ չեն թողնում կտրենք: Ի՞նչ են անելու: Մարդիկ անհանգիստ են իրենց ձմեռվա համար»,- ասել է Պողոսյանը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում