Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդիմության աշխատանքը կոորդինացնում է ԲՀԿ-ն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
707a092f3f6999720c5e34c323280f21

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ այն իրավիճակը, որ այժմ տիրում է քաղաքական դաշտում, միանգամայն կանխատեսելի էր. «Գոնե ինձ համար պարզ էր, որ 12 կետերը չեն իրագործվելու, քանի որ «այսպես կոչված ընդդիմությունը» միասնական չի»,-նշեց պարոն Իգիթյանը։ Վերջինս նաև փաստում է, որ քառյակի հրապարակած 12 կետերից, միայն վերջինն է, որտեղ խոսվում է ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ չլինելու մասին, մինչդեռ բանախոսը կարծում է, որ դա թերևս արտաքին մեր քաղաքականության պարագայում պետք է համարել առաջնային հարց։ Բանախոսի կարծիքով՝ այժմ ԲՀԿ-ն է կոորդինացնում ընդդիմության աշխատանքը , քառյակի մեջ ըստ նրա լոկոմոտիվը դարձել է ԲՀԿ-ն, և նման պարագայում նույնիսկ ՀՅԴ –ի՝ միասնական հանրահավաքին չմասնակցելու քայլը որևէ էական ազդեցություն չի ունենա։ Քաղաքագետ Ազատ Արշակյանն էլ կարծում է, որ այսօր մեր երկրում չկա իսկական, կատարյալ ընդդիմություն, նրա տեղը այժմ թափուր է. «Մենք այստեղ նստած կարող ենք 120 կետից բաղկացած պահանջագիր ներկայացնել, խոսել Կառավարության լավ կամ վատ գործունեության մասին , սակայն դա չէ էականը ։ Ընդդիմությունը մեր երկրում խայտաբղետ է , հայտարարում էին, որ թեժ աշուն է մեզ սպասվում, իսկ հիմա տեսնում ենք, թե ինչ նկատի ունեին։ Նրանց այդ թեժ աշունը հօդս ցնդեց»։