Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր խաչն այցելել է հայ գերուն. Արմենպրես

Հասարակություն
geri

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄՀ երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը. «Սեպտեմբերի 16-ին հանդիպում է եղել: Տեղի է ունեցել ընտանեկան հաղորդագրությունների փոխանակում»։ Ադրբեջանում գործող ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ գերուն առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 9-ին` գերության մեջ գտնվելու 13-րդ օրը: