Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնությունն օլիգարխների ձեռքում է. ում է պետք Հյուսիսային պողոտայի վերանորոգումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
563aa9db43cb727714356f5b337ee98e

Բնապահպան Կարինե Դանիելյանը և «Շողեր» միության նախագահ Հասմիկ Ասլանյանն այսօր անդրադարձան Ալմա–Աթայում տեղի ունեցած գիտաժողովին, որը նախատեսված էր ասիական երկրների համար։ Գիտաժողովում ամփոփվել են հազարամյակի նպատակները։ Անդրադառնալով Հայաստանի խնդիրներին՝ բնապահպաններն առաջինը նշեցին թափոնների հարցը. «Նույնիսկ փոքր ՀԷԿ–երի պատճառով առաջանում է աղբի կուտակում եւ սրան վերջ պետք է դրվի»,–ասաց «Շողեր» միության նախագահ Հասմիկ Ասլանյանը, ով խոսեց նաեւ, թե ինչպես են կանաչապատ տարածքները վերացնում՝ օրինակ բերելով «Հաղթանակ» զբոսայգու տարածքից մինչեւ Սարի թաղ։ Այստեղ տներ են կառուցում՝ոչնչացնելով բնությունը. «Անտառային տարածքներն այժմ տրամադրված են օլիգարխներին, նրանց ձեռքում է»,–հավելեց Կարինե Դանիելյանը։ Հասմիկ Ասլանյանը սխալ է համարում աննպատակ շինարարությունները, որոնց վրա ծախսվող գումարը այլ նպատակների կարող է ծառայել. «Մենք այդքան էլ հարուստ երկիր չենք, որ անընդհատ շինարարություն անենք, այն էլ այնպիսի վայրերում, որտեղ վերջերս է արվել շինարարություն։ Օրինակ՝ Հյուսիսային պողոտան արդեն քանի տարի է՝ մենք շինարարություն ենք անում, բայց դա ո՞ւմ է պետք»։