A
A
Հրացան և փամփուշտներ՝ Թոխմախի գերեզմանատան մոտ
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Թոխմախի գերեզմանատան մուտքի մոտ հրացան և զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակների մեջ, հայտնաբերել է ողորկափող, մեկփողանի, կարճեցված փողով որսորդական 1 հրացան և 7.62 մմ տրամաչափի 33 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.10-ին, մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և կամավոր հանձնել մեկփողանի հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և 7.62 մմ տրամաչափի 135 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ոստիկանություն