Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատերը չգիտեն այդ գրքի մասին (տեսանյութ)

Հասարակություն
kid-reading-book

«Ֆիզիկայի օլիմպիական խնդիրների ընտրանի»` 25 տարվա ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Ավանեսյանը խելացի եւ շնորհալի երեխաների համար առաջարկում է այս գիրքը։ «Գիրքը նախատեսված է խելացի եւ շնորհալի երեխաների համար, լուրջ խնդիրներ են։ Այն իրենից ներկայացնում է 186 խնդիր` մանրամասն լուծումներով եւ 171 խնդիր՝ առանց լուծումների։ Խնդիրները շատ մանրամասն են լուծված, այն մակարդակով, որ ֆիզիկայից մի քիչ հեռու կանգնած մարդը, կարդալով խնդիրը, կկարողանա հասկանալ։ Ինքնուսույց է, ամեն տեսանկյունից կարող է նպաստել, որպեսզի մեր հանրապետության բոլոր խելացի, լավ բալիկները կարողանան այս գրքով ֆիզիկայի մեջ խորանան եւ կայանան»,- «Ա1+»-ին ասաց Ռոբերտ Ավանեսյանը։ Նրա խոսքերով՝ գիրքը կարող է նաեւ նպաստավոր լինել ուսուցիչների համար. օգտվելով գրքից, կարող են իրենց պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնել եւ ավելի լուրջ կրթական դասավանդման պրոցեսներ իրականացնել։ Գիրքը տպագրվել է 1000 օրինակով, սակայն դեռ 150 օրինակ է վաճառվել։ Շատերը նույնիսկ չգիտեն գրքի գոյության մասին։ Այժմ նա աշխատում է գրքի 2-րդ եւ 3-րդ հատորների վրա եւ միայն մեկ մտահոգություն ունի՝ գտնվի որեւէ բարերար եւ ֆինանսավորի տպագրությունը. «Տպագրված գրքերի քանակը ավելացնենք եւ անվճար ուղարկենք դպրոցներին, երեխաներին։ Ինձ ֆինանսական ոչ մի հետաքրքրություն չկա, որ շահ ունենամ ֆինանս աշխատելու։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, որ գիրքը հասնի դպրոցներին, ուսուցիչներին, խելացի երեխաներին օգնություն լինի եւ երեխաները կարողանան կայանալ»,- եզրափակեց Ռոբերտ Ավանեսյանը։