Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են աղջիկներին վերաբերվել Սերժ Սարգսյանի հայրենի Տեղ գյուղում (տեսանյութ)

Հասարակություն
tex

Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի պատրաստած տեսանյութը, որ հրապարակել է «Շառավիղը», պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման մասին է։ Զրուցակիցը Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղից 85-ամյա Արաքսյա տատն է։ Իրականում պտղի սեռով պայմանավորված աբորտները վաղ պատմություն ունեն։ Անցյալում, հատկապես գյուղական համայնքներում, նախանձելի չէր այն կանանց վիճակը, ովքեր աղջիկ երեխաներ են ունեցել և ընտանիքին արու զավակ չեն պարգևել: Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղից 85- ամյա Արաքսյա տատը պատմում է, թե ինչպես են տարիներ առաջ ազատվել աղջիկ երեխաներից և թե որքան ամոթ էր եղել կնոջ համար արու զավակ չունենալը։ Երբ ընտանիքում մի քանի աղջիկ է ծնվել, սկեսուրները հարսներին կողքի սենյակ են տարել, բարձը երեխայի երեսին շուռ տվել: Արաքսյա տատի զրույցը՝ ստորեւ