Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչվերացը` սեպտեմբերի 14-ին

Հասարակություն
32e924b606570dea1bb5166a01916858

Սեպտեմբերի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Խաչվերացը՝ հինգերորդ տաղավար տոնը: Այն Սուրբ Խաչին նվիրված չորս տոներից մեծագույնն է: Հայ Եկեղեցու ծիսակարգով տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Մեռելոց հիշատակի Ս. Պատարագ: 2007 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ տարվա ընթացքում բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրերը հայտարարված են ոչ աշխատանքային: Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայ եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: