Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ՀՀԿ հակասության պատճառով նոր ընտրություն կլինի

Քաղաքականություն
d0dd1d7b26753178a38b1ac9765d4ddb

Սեպտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում տեղի կունենան ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Քասախ համայնքի ավագանու 11 տեղի համար պայքարում է 20 անձ՝ 11 անկուսակցական, 4 հանրապետական , նույնքան էլ ԲՀԿ-ական։ Բոլոր 20 թեկնածուներն ինքնառաջադրվել են։ Ի դեպ, ավագանու անդամ են ցանկանում դառնալ նաեւ թիվ 1 եւ 2 դպրոցների տնօրենները՝ հանրապետական Գրետա Մկրտչյանը եւ անկուսակցական Պայծառ Ղազարյանը։ Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչ օրս ավագանու ԲՀԿ-ական անդամների բոյկոտի պատճառով նիստերը չեն կայացել, քանի որ հակասություններ են ունեցել ՀՀԿ-ական գյուղապետ Արա Մկրտչյանի հետ։