Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՀԿ-ն կասկածի տեղիք չի տալիս». Լեւոն Զուրաբյան

Քաղաքականություն
1547e795cbc0aeb32e38818f2f2ea96e

Մենք գիտեինք, թե խրամատներ լինում են միայն ռազմաճակատում, պարզվեց՝ ՀՀԿ-ի համար ԱԺ-ն է ռազմաճակատ: Այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նկատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ իր կուսակցության պատգամավորներին ուղղված այն կոչին, թե չպետք է լքել խրամատները ԱԺ-ում: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունների ամենամեծ նպատակներից մեկն էր՝ հասնել քառյակի պառակտմանը. «Ամեն տեսակի ճնշում եղավ, սակայն այս քառօրյայի «մարտ»-ից առաջ մենք ունեինք մեր նպատակները: Այս իշխանությունների սնանկությունն էինք ուզում ցույց տալ մեր ժողովրդին՝ հոգեւոր սնանկությունը, քանի որ նրանց անձնական հարստությունը չենք կարող ցույց տալ: Եվ պատահական չէր, որ մենք բարձրացրինք մի թեմա, որ ամենապերճախոս ձեւով ցույց էր տալիս այդ սնանկությունը՝ արտագաղթի թեման: Մենք բարձրաձայնեցինք այդ մասին եւ ի՞նչ, ոչ մի պատասխան: Իշխանությունները հասկանում են՝ այդ թեմայի մասին խոսելիս ավելի խորն են թաթախվում խնդիրների մեջ: Ի դեպ, մենք չենք հանձնվել ու պաշտոնական նամակով դիմել ենք նրանց»: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին՝ պարոն Զուրաբյանը նկատեց. «Բոլոր քննարկումներում ու հանդիպումներում ԲՀԿ-ն կասկածի տեղիք չի տալիս: Պարոն Ծառուկյանը հանրային մակարդակով խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել: Սա նշանակում է, որ մենք որակական նոր իրավիճակում ենք հայտնվել՝ ժողովուրդը ինչ որոշի, այնպես էլ անելու ենք: Մեր առաջիկա հանրահավաքին կա մի վճռորոշ մասնակից, նրա կարծիքը բոլորիցս վեր է, ու նա պետք է ձեւավորի օրակարգը: Այդ մասնակիցը հայ հպարտ ժողովուրդն է»: