Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այստեղ խամաճիկների տեղ չէ, որ ով ինչ ուզենա՝ խոսի». ԱԺ նախագահը բարկացել է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
BtbX0xnngZ4

«Այստեղ կանգնել եւ ապակողմնորոշել հասարակությանը...ես ցանկանում եմ, որ համատեղ նորմալ աշխատենք։ Ընդդիմադիր չի նշանակում զրպարտել, հերյուրել, դրանով հերոսանալ ու նստել, չի լինելու դա»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Գալուստ Սահակյանը։ «Այստեղ խամաճիկների տեղ չէ, որ ով ինչ ուզենա՝ խոսի»,- հավելեց նա ու օրինակ բերեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին, որը հարցերին մոտենում է  խորքային։ Գալուստ Սահակյանին մասնավորապես վրդովեցրել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը, երբ վերջինս նշեց. «Ի՞նչ հիմքով է կատարվել «Նարեկ» հանգստյան տան նվիրաբերումը Գյումրու քաղաքապետարանին: Պետգույքի մասնավորեցման օրենքով այդպիսի ռեժիմ նախատեսված չի ընդհանրապես: Մասնավորեցումը հստակ նախատեսվում է օրենքով, եւ նման բան օրենքը թույլ չի տալիս»: Հարցը ուղղված էր Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին։ Գալուստ Սահակյանի մեկնաբանությունը՝ ստորեւ