Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաները էական գույքային վնաս են պատճառել պետությանը

Հասարակություն
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով 2014 թվականի սեպտեմբերի 3-ին հարուցվել է նոր գործ և առանձնացվել առանձին վարույթում: Նախաքննության ընթաքում պարզվել է, որ 2013 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համապատասխան պաշտոնատար անձինք, չկատարելով իրենց պարտականությունները, առանց չափելու և ստուգելու քրեակատարողական վարչություն են ընդունել քանակով քիչ և որակապես ավելի ցածր տեսակի տնտեսական ապրանքներ: Այս հանգամանքը էական գույքային վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ