Կրթական չափորոշիչներ մեզ կտրամադրեն բրիտանացիները (տեսանյութ)
Հայաստանի մի շարք մարզերի և Երևան քաղաքի ուսումնական հաստատություններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Դրանք այսօր ներկայացրեց Կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը։ Մասնավորապես, Գյումրու 22 ուսումնական հաստատություններից 8 տնօրեն իրենց մասնագիտական որակներով չեն համապատասխանել իրենց աշխատանքին և հեռացվել են աշխատանքից։ Եղել են դեպքեր, երբ մի աշակերտը գրանցված է եղել նաև մի քանի այլ դպրոցներում, իսկ դրա հիմնավորումը ՝ մասնագետի համոզմամբ՝ ավել ֆինանսավորում ստանալն է ոլորտի պատասխանատուի կողմից։ Մեկ աշակերտին տարեկան բաժին է ընկնում 120 հազար դրամ։ Վերջին 2 տարվա ընթացքում մայրաքաղաքի 1400 կրթական հաստատություններից ստուգումներ են իրականացվել 230-ում, սակայն այսօր իրենք չունեն համապատասխան վերլուծաբաններ համապատասխան եզրակացություններ կազմելու համար։ Ուստի այդ խնդրանքով դիմել են բրիտանական համապատասխան կառույցներին՝ մասնագիտական չափորոշիչները ստանալու համար։