Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինարիում հենապատի կառուցմանը գումար կհատկացվի

Տնտեսություն
6e210eb495a16ff7130109fc704c66dd

147 մլն դրամ կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվի Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրների լուծման համար։ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ գումարը տրամադրվելու է Տավուշի մարզի Չինարի համայնքում հենապատի կառուցմանը, որպեսզի մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել, իսկ Այգեձոր համայնքում ոռոգման ջրատար կկառուցվի։ Մասնակի կվերանորոգվի նաեւ Գեղարքունիքի մարզի Ծակքարի դպրոցը, Սեւանի հիվանդանոցը։ Արմեն Գեւորգյանը միաժամանակ ավելացրեց, որ խնդիրները կարճ ժամանակում չլուծելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա ներդնել առավել մեծ ֆինանսական միջոցներ։