Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Շարմազանովը դատապարտել է բռնությունը «Ա1+»-ի լրագրողի հանդեպ

Քաղաքականություն
hakaharvac_2

«Հայաստանում պետք է գերիշխի օրենքի տառը՝ անկախ նրանից, թե ով է խախտել օրենքը»,- անդրադառնալով երեկ ԱԺ բակում տեղի ունեցած բռնությանը, որ ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը գործադրել էր «Ա1+»-ի թղթակցի հանդեպ, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Անընդունելի է, որ Հայաստանում անտեսվի խոսքի ազատությունը, լրագրողի աշխատանքի համար խոչընդոտներ ստեղծվեն»,- ասաց Շարմազանովը։