Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եղել ենք, կանք ու պիտի լինենք ռուս ժողովրդի կողքին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Tachat_Sargsyan

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նորից ողջունում է Հայաստանի իշխանությունների Մաքսային միություն մտնելու որոշումը։ ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը համոզված է՝ Հայաստանը մեկ օր շուտ պետք է մտնել Մաքսային միություն։ «Եղել ենք, կանք եւ պիտի լինենք ռուս ժողովրդի հետ, դա ցույց է տալիս մեր պատմությունը եւ աշխարհագրական դիրքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Տաճատ Սարգսյանը հույս ունի, որ կգան երանելի օրեր, եւ կոմունիստները կրկին կլինեն իշխանության։ ՀԿԿ առաջին քարտուղարին այսօր ցավ է պատճառում երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը եւ արտագաղթը։ Նրա խոսքերով՝ այժմ Հայաստանից արտագաղթում են նաեւ նրանք, ովքեր ինչ-որ կերպ նաեւ կարող էին ապրել Հայաստանում. « Իշխանություններն են մարդկանց ուղղակի ստիպում արտագաղթել, իսկ որպեսզի մարդիկ չարտագաղթեն, անհրաժեշտ են աշխատատեղեր»։ Ի դեպ, Հայաստանի կոմունիստական կուսակցության համագումարը տեղի կունենա նոյեմբերին եւ հիմնական շեշտը կդրվի երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։